Ադրբեջանցի հանցագործը խոստովանել է իր մեղքը
Նմանատիպ
Քննիչները հայտնել են, որ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, որը ձերբակալվել Է Մոսկվայի Բիրյուլեւոյի շրջանում երիտասարդի սպանության կասկածանքով, խոստովանել Է կատարած հանցագործությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հարցաքննության ընթացքում Զեյնալովը ցուցմունքներ Է տվել սպանության հանգամանքների վերաբերյալ եւ հայտնել, որ հենց ինքն Է հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Վոստրյակովսկյան նրբանցքում դանակով հարված հասցրել Եգոր Շչերբակովին, որից տուժածը մահացել Է»,- հոկտեմբերի 16-ին հաղորդել Է ՌԴ-ի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նրա խոսքով՝ 2011 թվականին Զեյնալովն արդեն Մոսկվայի Նագատինյան դատարանի կողմից դատապարտվել Է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար եւ պատժվել մեկ տարվա ազատազրկմամբ:
«2012 թվականին ազատազրկման վայրից արձակվելուց հետո Զեյնալովն սկսել Է զբաղվել մասնավոր բեռնափոխադրությամբ՝ ապօրինաբար վարելով ավտոմոբիլ»,- նշել Է Մարկինը:
Այժմ որոշվում Է կասկածյալի կալանավորման հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում