Արցախի նախագահը հանդիպել է Բելգիայի Սենատի պատգամավորների հետ
16/10/2013 18:20
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Բելգիայի Սենատում հանդիպում է ունեցել մի խումբ սենատորների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերությունների’ հատկապես միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում