Փորձագետները Սիրիայում ոչնչացրել են քիմիական զենքի սարքավորումներ
Նմանատիպ
Քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության անդամներն Սիրիայում ուսումնասիրել են քիմիական զենքի հետ կապված 11 վայրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ, նման վայրերը քսանն են: Կազմակերպությունը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ փորձագետներին հաջողվել է ոչնչացնել վեց վայրերի սարքավորումները: Հայտնի է, որ ոչնչացման աշխատանքներն իրականացվել են սիրիական իշխանությունների հետ համագործակցության արդյունքում: Ակնկալվում է, որ մասնագետներն ուսումնասիրություններ կանցկացնեն նաև Սիրիայի հյուսիսում, Հալեպի մերձակայքում գտնվող Սաֆիրա գյուղում: Հատկանշական է, որ Սաֆիրայում շարունակվում է պայքարը սիրիական բանակի և զինված ընդդիմադիրների միջև:
Այժմ Սիրիայում են գտնվող շուրջ 60 մասնագետներ, այդ թվում’ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության անդամներ: Նախատեսված է քիմիական զենքերն ամբողջությամբ ոչնչացնել մինչև 2014թ.-ի կեսերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում