Հեյդար Ալիևի զբոսայգին վերածվել է աղբանոցի

Անկարայում 7 տարի առաջ հիմնադրված Հեյդար Ալիեւի անվան զբոսայգին վերածվել է աղբանոցի: «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ 81 հազար ծառ ունեցող զբոսայգին մնացել է առանց խնամքի եւ վերածվել է աղբանոցի:

«Նախկինում այստեղ շատ մարդիկ էին զբոսնում, հանգստանում էին ընտանիքներով: Հետո դադարեցին զբոսայգուն հետեւել, եւ այն վերածվեց աղբանոցի: Ավելին, գիշերներն այստեղ շատ հարբեցողներ եւ թմրամոլներ են հավաքվում, ովքեր անցյալ շաբաթ անգամ հրդեհի պատճառ էին դարձել»,- բողոքել են տեղացի բնակիչները:

Անկարայի Բյույուքշեհիր թաղամասի թաղապետարանը, որի տարածքում գտնվում է զբոսայգին, իրավիճակի հետ կապված հայտարարել է, որ փաստաթղթերի համաձայն’ այդ զբոսայգին գոյություն չունի, եւ իրենք ոչինչ չեն կարող ձեռնարկել:

Իլհամ Ալիևն իր սովորության համաձայն աշխարհի տարբեր անկյուններում հոր հիշատակին նվիրված հուշարձաններ և այգիներ է բացում’ դրանց վրա ծախսելով միլիոնավոր դոլարներ, որոնք ի վերջո չեն ծառայում իրենց նպատակին: Ֆինանսավորման դադարեցումից հետո այդ այգիները ոչ մի ուշադրության չեն արժանանում տվյալ երկրների տեղական իշխանությունների կողմից ‘փաստելով այն պարզ ճշմարտությունը, որ հարգանքը փողով չեն վաստակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում