Իվանաշվիլին զարմացած է ռուսական շանտաժից
17/10/2013 12:01
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հարավային Օսիայում ռուս սահմանապահների գործողությունները կապում Է «Արեւելյան գործընկերության»՝ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի հետ:
Այս տարվա գարնանից ռուս սահմանապահները փշալարերով սահմանազատիչ գծեր են անցկացնում Հարավային Օսիայում՝ պատնեշելով իրենց կողմից վերահսկվող տարածքը:
- Կարդացեք նաև`Վրաստանը նոր հողեր կզիջի՞ Ռուսաստանին
«Ինձ համար անհասկանալի Է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման կապակցությամբ Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք կարող ենք հասկանալ, որ նրանց դուր չի գալիս ՆԱՏՕ-ն, բայց ես Ռուսաստանից նման հակազդում չԷի սպասում Եվրամիությանը մեր անդամակցելու հարցում… Ներկայում մենք ընտրություն եւ խաղի լայն դաշտ չունենք սահմանամերձ գյուղերի հարցը լուծելու համար»,- հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Իվանիշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում