Եվրոպան կրկին բռնել է ադրբեջանական գազի «պոչը»
Նմանատիպ
Ավստրիական OMV ընկերության Nabucco ծրագրի տապալումից հետո Եվրոպական հանձնաժողովը վերանայում է դեպի Դանուբ հասնող գազախողովակների կառուցման տարբերակները:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտտինգերը:
- Կարդացեք նաև`Ադրբեջանը նախապատվությունը տվեց TAP գազամուղին
«Դեպի Դանուբ հասնող ենթակառույցները կարող են չունենալ Nabucco West անվանումը, կարող են ընգրկված լինել նաև այլ ներդրողներ, սակայն այն դեռևս շարունակում է մնալ կարևոր ծրագիր»,-ընգծել է հանձնակատարը:
- Կարդացեք նաև`Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համագործակցությունը հանգեցնելու է ոչ հայանպաստ դիրքորոշումների ավելացմանը
Հանձնակատարի խոսքերով Եվրահանձաժողովը ողջունում է Տրանսադրիատիկ գազամուղի կենսագործումը, որով ադրբեջանական գազը Թուրքիայի և Հունաստանի միջոցով հասնում է Հարավային Եվրոպա, սակայն նա ընգծել է այլընտրանքային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը:
«TAP-ի և Nabucco-ի միջև որոշումը կայացված է: Ամենագլխավոր գործոնը գազի առկայություն է, որը Ադրբեջանից կմատակարարվի դեպի եվրոպական գազային շուկա Ինչպես ասում են’ ճանապարհը բաց է»,- ընգծել է Գյունտեր Օտտինգերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում