Վրաստանի արդարադատության նախարարը ավտովթարի Է ենթարկվել
17/10/2013 13:11
Նմանատիպ
Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին ավտովթարի Է ենթարկվել Սվանեթի բարձրլեռնային տարածաշրջանի Մեստիա շրջկենտրոնում: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:
«Փիրվելի ռադիո» ռադիոկայանի տվյալներով՝ նախօրյակին վարորդը կորցրել Է կառավարումը, եւ ավտոմեքենան, որում գտնվում Է7 նախարարը, աննշան վնասվել Է:
«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվողները չեն տուժել, եւ մեքենան շարունակել Է ճանապարհը»,- հաղորդել Է Վրաստանի արդարադատության նախարարի մամուլի ծառայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում