ԵԱՀԿ մշտադիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով
17/10/2013 14:14
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի Հադրութի ուղղությամբ սահմանին hոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:
Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում