Իշխանության ինը տարվա ընթացքում Սահակաշվիլիի թիմը «բռնաբարում Էր Վրաստանը». Իվանիշվիլի
Նմանատիպ
Միխեիլ Սահակաշվիլիի թիմը իշխանության գլուխ գտնվելու ինը տարվա ընթացքում «բռնաբարում Էր Վրաստանը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 17-ին հայտարարել Է տեղական ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների համար անցկացված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ նախագահի թիմը «բռնություն Էր իրականացնում երկրի քաղաքացիների, գործարարների, հասարակայնության նկատմամբ»:
Իվանիշվիլին նշել Է, որ «երկրում վարելով բռնության քաղաքականություն, Սահակաշվիլի թիմը միաժամանակ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում վիթխարի փիառ-արշավ Է ծավալել, հայտարարելով, թե Վրաստանում իբր ծաղկում Է ժողովրդավարությունը եւ իբր ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում»: «Եվրոպայում եւ ԱՄՆ-ում շատերն Էին դրան հավատում, թեեւ, որքան ավելի շատ ժամանակ Է անցնում, այնքան ավելի են նրանք համոզվում, որ Սահակաշվիլիի թիմի կառավարման ժամանակաշրջանում (2004-2012 թթ.) Վրաստանում ժողովրդավարության գոյությունը սոսկ պատրանք Է եղել»,-ասել Է երկ րի վարչապետը, հաղորդել Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում