Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշնանը Մոսկվայում անցկացվելիք երկու երկրների միջեւ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի չորորդ հավաքի շրջանակում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:

Մոսկվայում անցկացվելիք նիստին երկու երկրների ղեկավարները կամփոփեն տարին: Ալեքսեյ Մեշկովը նշել է, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության շրջանակում ամենակարեւոր նախագիծը 20 մլրդ դոլար արժողությամբ «Աքքույու» ատոմական էլեկտրակայանն է, ինչպես նաեւ «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը:

Պուտինը Թուրքիա էր այցելել 2012 թ-ին’ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում