Գերմանական “Bild”-ն Իլհամ Ալիեւին նավթի դիկտատոր է անվանում
Նմանատիպ
Գերմանիայի ամենատիրաժային (3,5 մլն) «Bild» թերթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «նավթի դիկտատոր» է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական թերթը գրում է, որ 10 տարի իշխանությունը զավթած ավտորիտար պետության ղեկավար Իլհամ Ալիեւը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, այս անգամ ընտրությունում 85 տոկոս ձայն է ստացել, իսկ «քվեարկությունն ան ցել է կեղծարարություններով»:
Նշելով, որ «Ալիեւը դեմոկրատիայի կայացմանը հնարավորություն չտվեց»’ թերթը մեջբերել է ընտրությունից անմիջապես հետո Ալիեւի հնչեցրած’ «ընտրության ազատ, թափանցիկ անցկացումը եւս մեկ կարեւոր քայլ է դեմոկրատիայի ճանապարհին» խոսքը, եւ անմիջապես ներկայացրել այն որպես «Բաքվի դեսպոտի կարծիք»:
Թերթը գրել է, որ 2009 թ-ին փոփոխություն մտցնելով Սահմանադրության մեջ, Իլհամ Ալիեւը վերացրել է երկու անգամից ավելի մեկ անձի նախագահ ընտրվելու արգելքը եւ իր համար բացել երկրի’ ցմահ ղեկավար լինելու հնարավորությունը: Թերթն ընդգծել է, որ Ալիեւների կլանն Ադրբեջանը ղեկավարում է արդեն 20 տարի. կրտսեր Ալիեւից առաջ Ադրբեջանը ղեկավարել է նրա հայրը’ նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարներից Հեյդար Ալիեւը:
«Միջազգային իրավապահ կազմակերպություններն ընտրությունից առաջ ընդդիմության դեմ զանգվածային ռեպրեսիաներ իրագործվելու հետ կապված քննադատել էին Ադրբեջանի կառավարությանը: Ալիեւի ավտորիտար կլանը անսահմանափակ ձեւով տիրացել է այս նախկին ԽՍՀՄ երկրին: Wikileaks-ի տարածած գաղտնի հեռագրերից հայտնի է դարձել, որ ԱՄՆ դիանագետները Ալիեւի հարուստ կլանը համեմատել են «Կնքահայրը» ֆիլմի Կարլեոնե մաֆիայի հետ: Այս երկրում կառավարության միլիոնավոր դոլարների պայմանագրերը կնքում են Ալիեւի կլանին պատկանող ընկերությունները»,- հայտնել է գերմանակ ան թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում