Իլհամ Ալիևը երդվեց

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենում Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևի երդման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, արարողությանը ներկա են պաշտոնական դեմքեր, կառավարության և Մեջլիսի անդամներ:

Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է Կենտրոնական ընտրական հանձանժողովի արդյունքները, որով երկրի նախագահ է ճանաչվում արդեն երրորդ անգամ պաշտոնավարող Իլհամ Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում