Թուրքական «Հուրիեթ»-ը ճանաչել է Արցախի անկախությունը
Նմանատիպ
Թուրքիայի առաջատար թերթերից «Հյուրիեթ»-ն իր բաժանորդագրության բաժնում նշել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը’ որպես առանձին պետություն, որտեղից կարող են դիմել բաժանորդագրության համար: Այս փաստը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:
Հեղինակավոր պարբերականին բաժանորդագրվել կամ սոցիալական ցանցերում «Հուրիեթ»-ի այս կամ այն հրապարակումը մեկնաբանել ցանկացողները պետք է պարտադիր կերպով գրանցվեն հատուկ այդ նպատակով ստեղծված էջում: Բնակության երկրի ցանկում, որը պարտադիր կերպով պետք է նշեն թերթի բաժանորդները, նշված է նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը փաստի առնչությամբ ANS հեռուստաալիքին հայտնել է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է ստուգել’ թուրքական պարբերականի գործողությունն արդյոք սխալի արդյունք է, թե իր այդ քայլով թերթն «այլ նպատակներ է հետապնդում»:
«Հուրիեթ» թերթից հայտնել են, որ բողոքն ընդունված է և ներկայումս ուսումնասիրվում է:
Կարծում ենք, որ դա ոչ վրիպակ է և ոչ էլ պատահականություն, քանի որ Հարավային Օսեթիան և Աբխազիան ևս ընգրկված են եղել բաժանորդագրման ցուցակում ‘ որպես անկախ պետություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում