Ադրբեջանը երկրորդ բողոքի նոտան է հղել ՌԴ-ի ԱԳՆ-ին
19/10/2013 13:38
Նմանատիպ
Ադրբեջանը բողոքի երկրորդ նոտան է հղել ՌԴ-ի ԱԳՆ-ին:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանական դիվանագետներին չի հաջողվել դեռևս հանդիպել Օրհան Զեյնալովի հետ, ով մեղադրվում է Եգոր Շերբակովին սպանելու մեջ:
Երկրորդ նոտան ուղարկված է Զեյնալովի հետ հանդիպման հնարավորություններ չստեղծելու կապակցությամբ:
Դրա հետ կապված’ համապատասխան նամակ է ուղարկվել նաև հետաքննություն անցկացնող հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Բաստրիկինին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմը չորեքշաբթի օրը նոտա է ուղարակել Ռուսաստանի ԱԳՆ-ին’ պահանջելով Կոնսուլային աջակցություն ցուցաբերել Բիրյուլևոյում սպանության մեջ մեղադրվող իր երկրի քաղաքացուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում