Մոսկվայում հայեր են ձերբակալվել թղթադրամներ կեղծելու կասկածանքով
Նմանատիպ
Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 1000 և 5000 ռուբլի թղթադրամներ կեղծելու մեջ կասկածանքով 5 հայերի և դաղստանցիների: Թղթադրամների կեղծման արդյունքում ռուսական մի շարք բանկերի բանկոմատներ արդեն մեկ շաբաթ է’ չեն ընդունում 5000 ռուբլիանոց թղթադրամներ: Ինչպես հաղորդում է «Արմենպերս»-ը’ վկայակոչելով НТВ հեռուստաընկերության կայքը, ոստիկանները պարզել են, որ հանցագործության կազմակերպիչը ռուսական քաղաքացիությ ուն ունեցող Հայաստանի նախկին բնակիչ է:
Ձերբակալվածները և նրանց ենթադրյալ առաջնորդը կալանավորվել են: Ոստիկանությունը կասկածում է, որ նրանք մի քանի այլ հանցակիցներ են ունեցել, որոնց ինքնությունը բացահայտելու համար այժմ որոնողական աշխատանքներ են տարվում:
Ըստ նախնական վարկածի’ կեղծ թղթադրամների արտադրությունը կազմակերպվել է 2010 թվականից: Կեղծ թղթադրամները պատրաստվել են Մոսկվայի Կրասնոդարսկ փողոցում և մերձմոսկովյան Չեխովում, հետո նոր տարածվել մյուս քաղաքներով:
Հոկտեմբերի կեսերին Պուլկովո օդանավակայանում ոտիկանները բերման են բերել Դաղստանի քաղաքացիների, ովքեր երկու շաբաթվա ընթացքում մոտ 8.5 միլիոն կեղծ ռուբլի են տպել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում