Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալման նոր ալիք է սկսվել

Երիտասարդ ակտիվիստների ձերբակալություններն Ադրբեջանում շարունակվում են: Այս անգամ Ադրբեջանի ոստիկանները ձերբակալել են կամավոր հիմունքներով «Նեֆթչիլեր» մետրոյի կայարանում «Յենի Մուսավաթ» պարբերականը տարածող երիտասարդներին: 

Ձերբակալվածների թվում են նաև «Յենի Մուսավաթ» պարբերականի լրագրող Ռոյա Ռաֆիև, այլ լրագրողներ և երիտասարդ մւսավաթականներ Ռուֆաթ Հաջիբեյլին ու Սամիր Փոլադով:

Երիտասարդ ակտիվիստների նման գործողությունները պայմանավորված են նրանով, որ օրեր առաջ արգելք էր դրվել «Յենի Մուսավաթ» պարբերականի’ մետրոյի կայարաններում վաճառվելու իրավունքի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում