Իրանը ձգտում է հաղթանակ-հաղթանակ արդյունքի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանինիր երկրի պատրաստակամությունն է հայտնել դրսևորելու քաղաքական կամք’ հասնելու հաղթանակ-հաղթանակ արդյունքի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրականացվող բանակցություններում:

«Ես հավատում եմ, որ Ժնևյան բանակցությունների ժամանակ Իրանի քաղաքական կամքի դրսևրում ակնհայտ էր»,- ասել է Ռոուհանին Թեհրանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյուլիո Հասի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 15-16-ին Ժնեւում կայացել է իրանական «միջուկային դոսյեի» շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում