ԱՄՆ-ի խուլ հառաչանքն ու Ադրբեջանի հոխորտանքը
Նմանատիպ
Միացյալ Նահանգները կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հարգել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության առջև ստանձնած իր պարտավորությունները’ խոսքի, խաղաղ հավաքների և միավորման ազատությունների ոլորտներում: Բաքվին կոչ է արվել նաև ձեռնպահ մնալ և խուսափել հետընտրական բռնություններից: «Մենք հիասթափված ենք, որ ընտրությունները չափազանց ցածր են եղել միջազգային ստանդարտներից և ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություն ներիցնշվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Բայերի նամակում’ ուղղված ԵԱՀԿ Մշտական խորհրդին:
Ներկայացուցիչն ԱՄՆ-ի անունից խոր մտահոգություն է հայտնել այն մասին, որ թվում է’ որոշ շրջանակների կողմից կասկածի տակ է դրվում ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դերը, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցության պարտավորությունները ժողովրդավարական ընտրությունների վերահսկման և դիտարկման գործում:
Ադրբեջանն իր անհամաձայնությունն էր հայտնել հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններին միջազգային կառույցների եւ ԱՄՆ-ի գնահատականների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում