ԵՄ-ի բյուջեի նախագիծը եւ մասնակցությունը ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծրագրին Եվրախորհրդարանի բացվող նստաշրջանի գլխավոր թեմաներն են
Նմանատիպ
Ստրասբուրգում հոկտեմբերի 21-ինբացվում է Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը: Խորհրդարանական համաժողովի ընթացքում պատգամավորները կքննարկեն եվրոպական հանրակցության 2014 թվականի բյուջեի նախագիծը եւ քվեարկության կներկայացնեն համապատասխանբանաձեւը, ինչպես նաեւ վերջնական որոշում կընդունեն ահաբեկիչների ֆինանսականհոսքերին հետեւելու ամերիկյան ծրագրին մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Խորհրդարանը մտադիր է քննարկել այն միջոցների չափերը նվազեցնելուԵվրախորհրդի առաջարկությունը լուծարելու օգտին, որոնք հատկացվում են որպեսաջակցություն տնտեսական աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը,- հաղորդել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:- Խորհրդարանականները նաեւպատրաստվում են վերսկսել Մերձավոր Արեւելքի երկրների եւ փախստականներիհումանիտար օգնության ծրագրերի ֆինանսավորումը: Ընդսմին զգալիորեն պետք էկրճատվի բուն Խորհրդարանի բյուջեն»:
Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի նստաշրջանին կմասնակցի Մյանմայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Հանուն ժողովրդավարության ազգային լիգայիառաջնորդ Աուն Սան Սու Չժին: Պատգամավորները նրան կհանձնեն «Հանունազատախոհության» Սախարովի մրցանակը, որը նրան շնորհվել է 1990 թվականին:
Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը կավարտի հոկտեմբերի 24-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում