ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

 ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 21-ինմեկնել է Բելգիայի Թագավորություն’ մասնակցելու հոկտեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանումկայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրներիպաշտպանության նախարարների հերթական նիստերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներումնախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում