Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավարը քիչ հավանական է համարում հարեւան երկրների հետ այցագրերի սահմանումը
Նմանատիպ
Երկիրը պետք է պայմաններ և արտոնություններ ստեղծի Ռուսաստան գալու ցանկություն ունեցող երիտասարդ ու հեռնակարային օտարերկրացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Միգրացիայի համերկրային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է «Կոմերսանտ» թերթին տվածհարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 21-ին:
«Սահամանակից երկրների հետ այցագրային հարաբերությունների հաստատումը քիչհավանական է: Պետք է առաջնորդվենք «ձեռնտու է-ձեռնտու չէ» մոտեցմամբ: Ինտեգրացումը, ընդ որում՝ ցանկացած, շահեկան է մեզ համար՝ թե տնտեսության, թեհասարակ քաղաքացիների համար»,- ասել է Ռոմոդանովսկին: Գերատեսչությանղեկավարը կոչ է արել չանջրպետվել եւ «այցագրերով չպատնեշվել» հարեւաններից, այլպայմաններ ստեղծել այն երիտասարդների ու հեռանկարային օտարերկրացիներիհամար, ովքեր ցանկանում են գալ Ռուսաստան:
Ռոմոդանովսկին հավելել է, որ երկրին հարկավոր է կենտրոնանալ որակյալ միգրանտների ներգրավման վրա: «Հարկավոր է կողմնորոշվել դեպի պահանջված,որակյալ, տարբերակված միգրացիան»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում