Արցախ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի առաջացել
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի տարածք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտություն երբևէ չի առաջացել: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան’ Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջի ժամանակ:
«Մերձդնեստր և Լեռային Ղարաբաղ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր առաքելու անհրաժեշտություն երբեք չի առաջացել: Մերձդնեստրում ռուսական խաղաղապահ ուժերն իրենց խնդիրը հաջողությամբ կատարում են: Ղարաբաղն էլ ունի հատուկ ստատուս, և դրա հետ կապված որոշումները հնարավոր են միայն երկու պետությունների միջև համաձայնության առկայության պարագայում: Երբևէ հարց չի ծառացել ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկել այս կամ այն տարածք, որտեղ առկա է սառեցված հակամարտություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշեց նա’ հավելելով, որ դա կարող է կապված լինել նաև նրա հետ, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ձևավորվել են մի քանի տարի առաջ, և հիմա դրանք անցնում են միասնական ռազմական պատրաստվածության ընթացք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում