Իլյա Երկրորդը հորդորել Է Վրաստանի բնակիչներին մասնակցել նախագահական ընտրություններին
Նմանատիպ
Համաձայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը երկրի բնակիչներին հորդորել Է ակտիվություն ցուցաբերել առաջիկա նախագահական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին: «Մինչեւ նախագահական ընտրությունները մնացել Է մեկ շաբաթ, եւ ես բնակչությանը կոչ եմ անում գնալ եւ քվեարկել նրա օգտին, ով կարող Է օգնել Վրաստանին»,- հայտարարել Է Իլյա Երկրորդը:
Ինչպես լրագրողներին հայտնել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Եկատերինա Ազարաշվիլին, հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ընտրողների ընդհանուր թիվը երկրում կազմում Է 3 միլիոն 537 հազար 719: Դրա մեջ չեն մտնում Վրաստանի ենթակայության տակ չգտնվող տարածքների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները: ԿԸՀ-ի տվյալներով՝ արտասահմանում գրանցվել են Վրաստանի 48 հազար 458 քաղաքացիներ, որոնք կկարողանան ընտրություններին մասնակցել այնտեղ հատուկ ստեղծված 52 ընտրատեղամասերում:
Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները նախագահական ընտրություններին չեն կարողանա մասնակցել, քանի որ այդ երկրում՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, ընտրատեղամասեր չեն բացվելու: Վրաստանի նախագահի պաշտոնին հավակնում են 23 թեկնածուներ: Նրանց թվում են՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվ իլին եւ ուրիշներ: Հասարակական կարծիքի հարցումների տվյալների համաձայն, առաջատարը «Վրացական երազանք»-ի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին Է. միեւնույն ժամանակ դեռեւս ոչ մի հարցում ցույց չի տվել, որ նա կարող Է հավաքել ընտրողների անհրաժեշտ 50%+1 ձայն, որպեսզի հաղթի ընտրությունների առաջին փուլում: Մեծ տարբերությամբ երկրորդ տեղում Է «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն: Վերլուծաբանները համակարծիք են, որ Վրաստանում հնարավոր Է, որ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ: Դրան հավակնու? ? Է մասնակցել նաեւ «վարդերի հեղափոխության» գծով Սահակաշվիլիի նախկին զինակից Նինո Բուրջանաձեն, ով պնդում Է, որ իր իրական վարկանիշն ավելի բարձր Է, քան ցույց են տալիս հարցումները:
Ավելի վաղ ԿԸՀ-ն ավարտել Է տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների գրանցման գործընթացը նախագահական ընտրությունների ընթացքի մոնիթորինգ իրականացնելու համար: Ընդամենը գրանցվել են 57 տեղական եւ 55 արտասահմանյան կազմակերպություններ, որոնց անդամները մոնիթորինգ կիրականացնեն ընտրությունների օրը: Ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել են 84 զանգվածային լրատվամիջոցներ, ներառյալ 35 արտասահմանյան ԶԼՄ-ներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում