Վոլգոգրադում ահաբեկչական գործողությունն իրականացրել Է կին շահիդը
Նմանատիպ
Վոլգոգրադի ավտոբուսներից մեկում գործի դրված պայթուցիկ սարքն ամրացվել Է եղել կին շահիդի վրա: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի Հետաքննչական կոմիտեի Վոլգոգրադի մարզի քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ Վալերի Սաֆոնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ կինը եղել Է ահաբեկիչներից մեկի քաղաքացիական ամուսինը:
Քրեական գործ Է հարուցվել ըստ այն հանցանշանների, որոնք նախատեսված են ՌԴ-ի ՔՕ-ի 205 հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչական գործողություն), ՌԴ-ի ՔՕ-ի 105 հոդվածի 2-րդ մասով (սպանություն) եւ ՌԴ-ի ՔՕ-ի 222 հոդվածով (զենքի անօրինական շրջանառություն): Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում հաստատել են այն տեղեկատվությունը, ըստ որի Վոլգոգրադում ավտոբուսում իրականացրած պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 27 մարդ:
«Նախնական տվյալների համաձայն, տուժել Է 32 մարդ, այդ թվում՝ 5 մարդ զոհվել Է, իսկ 27-ը դիմել են բժշկական օգնություն ստանալու համար»,-ասել Է նախարարության ներկայացուցիչը: Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին պայթուցիկ սարք Է գործի Է դրվել երթուղային ավտոբուսում: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում (ԱՀԿ) պայթյունը որոտացել Է Մոսկվայի ժամանակով ժամը 14:05-ին: ԱՀԿ-ի ներկայացուցիչների տվյալներով՝ գործի Է դրվել չպարզված պայթուցիկ սարք: Պատահարի վայր են ուղարկվել Անվտանգության դաշնային ծառայության, ՆԳ նախարարության եւ ա րտակարգ պատահարների նախարարության ստորաբաժանումների ուժեր ու միջոցներ:
Ներկայում իրավակարգի մարմինները միջոցներ են ձեռնարկում նոր պայթյուններ թույլ չտալու Վոլգոգրադում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Ռոսիուսը հայտնել Է, որ տուժածներից տասի վիճակը ծանր Է, նրանցից ութը վերակենդանացման բաժանմունքում են: Նախնական տվյալներով՝ ԼիԱԶ ավտոբուսում պայթուցիկ սարքը գործի Է դրվել այն ժամանակ, երբ մեքենան մոտենում Էր «Լեսոբազա» կանգառին: Ընդամենը ԼիԱԶ-ում եղել Է շուրջ 40 մարդ:
Պայթյունից հետո բռնկում տեղի չի ունեցել: Պատահարի վայրը զննում են Անվտանգության դաշնային ծառայության պայթատեխնիկները, աշխատում Է օպերատիվ հետաքննչական խումբը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում