Հեռացող Իվանաշվիլին ուղեգծում է ռուս-վրացական հարաբերությունների ապագան

Վրաստանը «կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հետևողական քաղաքականությունը»: «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ «Սահակաշվիլին ու նրա թիմը իշխանության գլուխ գտնվելու շրջանում փակուղի են մտցրել վրաց-ռուսական հարաբերությունները»: «Շատ դժվար է արագորեն դուրս գալ այդ փակուղուց:

Վրաստանի նոր կառավարությունը կշարունակի ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման՝ մեր կողմից սկսված քաղաքականությունը: Դա դյուրին չէ, բայց մենք հետևողական ենք լինելու այդ բարդ գործընթացում»,- նշել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ «անցած տարվա ընթացքում վրաց-ռուսական հարաբերություններում դրականն ավելի շատ է եղել, քան բացասականը»: «Մեզ հասկանալի չեն Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի առանձին գործողություններ, բայց մենք պետք է զսպվածություն դրսևորենք եւ պրագմատիկորեն շարունակենք ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված քաղաքականությունը»,- հավելել է Իվանաշվիլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում