Ջեյմս Ուորլիքը Բաքվում խրախճանքների մեջ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդեն երկու օր է գտնվում է Բաքվում: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես տեղեկացնում է Contact.az կայքը, նա բավականին արդյունավետ անձնական հանդիպումներ է ունեցել, որի մասին նշումներ է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

Այսպես, նրա առաջին թվիթի մեջ նշվում է.«Ես հրաշալի ընթիրք եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: Գառը հրաշալի էր պատրաստված»:

Դիվանագետի երկրորդ թվիթը հետևյալն է. «Ո՞րտեղից նման գեղեցիկ գորգեր գտնեմ Բաքվում: Ավանդական, ադրբեջանական, ձեռքի աշխատանքներ…»:

Ադրբեջանական կայքը հույս է հայտնում, որ այցի շրջանակներում անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Մնում է հուսալ ամերիկացի նորանշանակ պաշտոնյան չի դառնա Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հերթական զոհը, և ադրբեջանական ավանդական հյուրասիրությունն իր ազդեցությունը չի ունենա քաղաքական որոշումների կայացման վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում