Օբաման հիասթափված է
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել Է խնդիրները առողջապահության բարեփոխման իրականացման բնագավառում եւ խոստացել Է լուծել դրանք: «Այստեղ գույները խտացնելու ոչինչ չկա: Ոչ ոք ավելի հիասթափված չԷ, քան ես ինքս»,- հոկտեմբերի 21-ին հայտարարել Է Օբաման՝ ելույթ ունենալով հեռուստաուղերձով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում բացվել են բժշկական ապահովագրությունների Էլեկտրոնային սակարաններ, որոնք կոչված են իջեցնելու ապահովագիրների արժեքը: Սակայն այդ սայթերից գլխավորը՝ healtcare.gov-ը, աշխատում Է ընդհատումներով, թեեւ դրա մշակման համար պահանջվել են բազմաթիվ ամիսներ եւ հարյուր միլիոնավոր դոլարներ: Շուրջ կես միլիոն ամերիկացիներ են գրանցվել սայթում այս երեք շաբաթվա ընթացքում: Բարեփոխումը գործնականում բոլոր ամերիկացիներին պարտավորեցնում Է 2014 թվականի հունվարի 1-ից ձեռք բերել բժշկական ապահովագրեր: ԱՄՆ-ում չկա անվճար բժշկություն, եւ ամերիկացի ները դրա վրա ծախսում են համախառն ներքին արդյունքի 18 տոկոսը: Բարեփոխումը եկամուտների ցածր մակարդակով քաղաքացիներին խոստանում Է ապահովագրության լրահատկացումներ, իսկ ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրվածների պուլի ընդլայնում եւ շահույթների աճ՝ ապահովագրերի միջին գնի զուգահեռ իջեցմամբ հանդերձ:
«Օրենքի բովանդակությունը՝ մարդկանց մատչելի բժշկական ապահովագրությունը, գործում Է գերազանց: Խնդիրն այն Է, որ այն վեբ-կայքը, որը պետք Է հեշտացնի ապահովագրության դիմումների ընդունման գործընթացը, չի աշխատում: Վեբ-կայքը չափից ավելի դանդաղ Է գործում, մարդկանց կողմից հայտերի ներկայացման գործընթացը հաճախ խափանվում Է»,- պարզաբանել Է Օբաման: «Այս խնդիրները չի կարելի ոչնչով արդարացնել: Այս խնդիրները լուծվում են»,- եզրափակել Է նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում