ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն կտան շատ հարցերի պատասխանները
Նմանատիպ
Բրյուսելում հոկտեմբերի 22-ին մեկնարկեց է ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը: Հիմնական քննարկվելիք թեմաները ՆԱՏՕ-ի ռազմատեխնիկական հնարավորությունների բարելավումը, խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում և Ռուսաստանի հետ համագործակցությունը:
Հոկտեմբերի 22-ին Բրյուսելում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով, որին առաջին անգամ կմասնակցի ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Քննարկման գլխավոր թեման կդառնան Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի զինվորականների համագործակցության հարցերը: «ՆԱՏՕ-ի նախարարները Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ համատեղ կքննարկվեն նաեւ միջազգային անվտանգության հրատապ հարցերը, ներառյալ Սիրիայի իրադրությունը»,- հաղորդել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Անդրադառնալով տարածաշրջանին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է. «Վրաստանի նոր կառավարությունը հավաստել Է ՆԱՏՕ-ին անդամակեցելու մտադրությունը: Բայց դա հաստատ տեղի չի ունենա հաջորդ տարի, առայժմ մենք կհամագործակցենք Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում