Ադրբեջանի ծեր վարչապետը կրկին վերընտրվեց

78-ամյա Արտուր Ռասիզադեն կրկին նշանակվել է Ադրբեջանի վարչապետ: Նրա թեկնածությունը խորհրդարանի հաստատմանը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Համաձայն գործող սահմանադրաւոթյան նախագահի ընտրությունից հետո կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական է տալիս:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ ‘ Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական էր տվել հոկտեմբերի 19-ին Իլհամ Ալիեւի երդմնակալությունից անմիջապես հետո: Ալիևի լիազորությունների նոր ժամկետի հետ կապված Ադրբեջանում նոր կառավարություն կձևավորվի: Ադրբեջանի սահմանադրության համաձայն’ նախագահը խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է միայն վարչապետին, մնացած նախարարներին կնշանակի Իլհամ Ալիեւն’ ինքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում