Ռուսաստանում ադրբեջանցի խուլիգանները հարձակվել են հայկական սրճարանի վրա
22/10/2013 19:15
Նմանատիպ
Մի խումբ ադրբեջանցի խուլիգաններ Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդսկոյ շրջանի Պավլով քաղաքում հարձակվել են հայկական սրճարանի վրա: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը, 8 ադրբեջանցիներ ներխուժել են Հայաստանի քաղաքացուն պատկանող Montana սրճարան և խուլիգանական արարքներ են իրականացրել:
Հարձակման արդյունքում ադրբեջանցիները կոտրել են սրճարանի սեղաններն ու աթոռները, հայելիները, ինչպես նաև գողացել են 20 հազար ռուսական ռուբլի:
Կատարավածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է հետաքննություն հանցագործների ինքնությունը պարզելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում