Մաքսային միությունը կխթանի հայ-ղազախական հարաբերությունները.Նազարբաև
Նմանատիպ
Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաևը մասնավորապես նշել է, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի խորացման եւ ընդլայնման մեջ:ՂՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Արարողության ավարտին հանդես գալով ղազախստանյան լրա տվամիջոցների ներկայացուցիչների առջեւ’ դեսպան Սահակյանը վերահաստատել է Հայաստան այցելելու ՂՀ նախագահին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:ՀՀ դեսպանը կարեւորել է իր առաքելության ընթացքում հայ-ղազախական քաղաքական և տնտեսական կապերի աշխուժացումը:
Արա Սահակյանը նկատել է, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստանում հրավիրված հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում նախանշված որոշումների ընդունումը նոր խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը:Դեսպանը նկատել է, որ Ղազախստանի հետ Հայաստանը սերտորեն հ ամագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ, ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում