Սաակաշվիլին կզրկվի նաև տնից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր նախագահական լիազորությունների ժամկետը լրանալու առնչությամբ ձեռնամուխ Է եղել այն բնակտարածքի ազատմանը, որի համար վճարում Էր պետությունը:
Վերջին տարիներին Սահակաշվիլին ընտանիքի հետ պետության հաշվին ապրում Էր Թբիլիսիի ծայրամասի մասնավոր տներից մեկում՝ Դիդի Դիղոմիի շրջանում:

Հոկտեմբեր ի 23-ին Սահակաշվիլին ընտանիքի անդամների հետ ձեռնամուխ Է եղել իրերի հավաքմանը՝ տեղափոխվելու բնակության նոր վայր, որը գտնվում Է մայրաքաղաքի կենտրոնում՝ Բառնովի փողոցում: Վրաստանի ներկայիս նախագահի ընտանիքը պետական տունը կազատի մի քանի օրից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում