Ալիևի որոշումը քննարկման ենթակա չէ
23/10/2013 15:36
Նմանատիպ
Երեկ հրապարակվեց Ադրբեջանի նոր կառավարության կազմը: Շուրջ 18 տարի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սաֆար Աբիևը փոխարինվեց:
Իր պաշտոնանկ լինելու մասին Աբիևը նշեց, որ խնդիր չկա:
Կասպյան նավատորմի ղեկավար Աիդին Բաշիրովը ևս մեկնաբանել է իր հեռացում:«Ամեն ինչ կարգին է: Սա նախագահի կամքն է և կարիք չկա քննարկելու այն»
«Կարիք չկա քննարկելու նախագահի որոշումը: Ես հարգանքով եմ մոտենում դրա: Ես միշտ հավատարիմ եմ եղել պարոն նախագահին, և սրանից հետո էլ կպաշտպանեմ նրա որդեգրած քաղաքական կուրսը:»,- նշել է մեկ այլ պաշտոնանկ նախարար Ֆիզուլի Ալեքբերովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում