Թուրքիայում դպրոց չունեցող գյուղում հինգերորդ մզկիթն են կառուցում
Նմանատիպ
Թուրքիայի Մուղլայի նահանգի Մարմարիս քաղաքին կից Օսմանիյե գյուղում հինգերորդ մզկիթը կառուցելու համար ձեռնարկումներ են սկսվել, այն դեպքում, երբ 507 բնակիչ ունեցող գյուղը դպրոց չունի:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Կայքի հետ զրույցում գյուղապետ Հասան Այդընը հայտնել է, որ մինչեւ 1990 թ-ը գյուղում երկու դպրոց եւ երկու մզկիթ է եղել, սակայն, հետագայում դպրոցները փակվել, իսկ մզկիթների թիվը հասել է չորսի:Նա նշել է, որ որոշ գյուղացիներ դիմել են շրջանի հոգեւոր առաջնորդին’ մուֆտիին, գյուղում նոր մզկիթ կառուցելու պահանջով:Գյուղապետը բողոքել է, որ շրջանի մուֆտին ստիպում է իրեն նոր մզկիթի համար միջոցներ հայթայթել, իսկ ինքը գտնում է, որ գյուղին ոչ թե նոր մզկիթ, այլ դպրոց է հարկավոր:«Մեր գյուղի երեխաները հարեւան գյուղերի դպրոցներ հասնելու համար օրական 25 կմ ճանապարհ են գնում:Գյուղին ոչ թե մզկիթ, այլ դպրոց է անհրաժեշտ: Սակայն, իշխանությունները ոչնչով չեն աջակցում պետության եւ հասարակության համար կարեւոր այդ խնդիրը լուծելու գործում», -բողոքել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում