ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն որոշ հարցերում համաձայնության են եկել

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը (ՌՆԽ)՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարների մակարդակով, վճռականորեն պաշտպանում Է նոյեմբերին «Ժնեւ-2» խորհրդաժողովի անցկացումը, որը նվիրված Է Սիրիայի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

«Մենք լիովին պաշտպանում ենք այդ խորհրդաժողովն անցկացնելու պլանները»,-ասել Է նա խորհրդի նիստի ավարտին, որին մասնակցել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ռասմուսենի խոսքով՝ ՌՆԽ-ի անդամներն ակնկալում են, որ Սիրիային նվիրված խորհրդաժողովը «ճանապարհ կհարթի այդ ողբերգական հակամարտության քաղաքական կարգավորման համար»:
Ռասմուսենը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վճռականորեն դատապարտել Է Վոլգոգրադում կատարված ահաբեկչական գործողությունը:

«Մենք վճռականորեն դատապարտեցինք Վոլգոգրադում ավտոբուսի վրա կատարված ահաբեկչական գրոհը»,-ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում