Թուրքիայում «Գեզի» կուսակցություն է հիմնադրվել
Նմանատիպ
Թուրքիայում «Գեզի փարթիսի» կոչված նոր քաղաքական’ ընդդիմադիր եւ բնապահպանական հայացքներով կուսակցություն է հիմնադրվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, նորաստեղծ կուսակցության նախագահ է ընտրվել ակտիվիստ Ռեշիթ Ջեմ Քյոքսալը:
Կուսակցության կենտրոնակայանը գտնվում է Անկարայում: Կուսակցության լոգոտիպը արմատներ ձգած ծառի պատկերով մարդ է:Նոր կուսակցության նպատակը քաղաքացիական հասարակություն, ժողովրդական սահմանադրություն, ժողովրդավարական ազատություններ, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն ապահովող հասարակարգի ստեղծումն է:
Կուսակցությունը կոչվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից Գեզի այգու անվամբ, որտեղ այս տարվա մայիսից բողոքի ակցիաներ են սկսվել կառավարական նախագիծ իրագործելու նպատակով այգու ծառերը հատելու դեմ: Հետագայում բնապահպանական նկատառումներով բողոքի այդ ակցիաները վերածվել էին հակակառավարական զանգվածային ցույցերի Թուրքիայի ամբողջ տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում