Ադրբեջանի գազային հորատանքցը փրկվեց հրդեհի ճիրաններից
Նմանատիպ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող հորատանցքում փորման աշխատանքների ժամանակ դեռ օգոստոսի 17-ին գազի մեծ ճնշման արտահոսքից առաջացած հրդեհը հանգցվել է 67 օր հետո: Հորատանքցը գտնվում է Բաքվից 80 կմ դեպի հարավ Կասպից ծովում գտնվող «Բուլլա-Դենիզ» գազային հանքահորում: Այս մասին տեղեկացնում է Caspian Barrel ընկերությունը’ հղում կատարելով SOCAR-ի իր աղբյոորներին:
Հորատանցքը փրկելու համար SOCAR-ը հրավիրել է մասնագիտացված ամերիկյան ընկերություն, որը նման պայմաններում աշխատանքի մեծ փորձ ունի:
Ադրբեջաական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ օրական 5-6 խմ գազ այրվելու պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ամեն օր մինչեւ 16,85 մլն դոլար է կորցնում: Մոտավոր հաշվարկներով’ անցած 67 օրերին SOCAR-ը կորցրել է ավելի քան 1,5 մլրդ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում