Բուրջանաձեն պատրաստ է ընդառաջ գնալ ՌԴ-ին
Նմանատիպ
Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն այն կարծիքին է, որ «ներկա փուլում Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու ոչ մի հնարավորություն չունի»: Այդ մասին նա հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսության եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Բուրջանաձեն նշել է, որ «այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի տարածքում գտնվում են ռուսական զորքեր, չի կարող դաշինքին երկրի անդամակցության հարցի լուրջ քննարկում լինել»: «Ի տարբերություն վրացի բազմաթիվ այլ քաղաքական գործիչների, ովքեր ասում են, թե Վրաստանը շուտով կարող է ընդունվել ՆԱՏՕ, ես ուղղակիորեն հայտարարում են, որ ոչ 2014 թվականին, ոչ 2015-ին մեր երկիրը դաշինքին անդամակցելու հնարավորություններ չունի»,- ասել է նա:
Բուրջանաձեն նաեւ նշել է, որ «առանց ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ լուծել Վրաստանի գլխավոր հիմնախնդիրները»: «Ես պատրաստ եմ Ռուսաստանի հետ ընդգրկուն երկխոսություն սկսել բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ: Վստահ եմ, որ նման երկխոսության ընթացքում հնարավոր է բոլոր հիմնախնդիրների փոխշահավետ լուծումը, ներառյալ Վրաստանից ռուսական զորքերի դորսբերման հարցը»,- ընդգծել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում