Տրիպոլիում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Նմանատիպ
Լիբանանի Տրիպոլի քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ մասնավորապես Բաբ աթ Թաբաննա և Ջաբալ Մահսեն թաղամասերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, զինված բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Բաբ աթ Թաբաննա և Ջաբալ Մահսեն թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ ռումբեր են պայթել, միմյանց ուղղու թյամբ նետվել են նռնակներ, ինչի հետևանքով երկու կողմներն էլ մարդկային և նյութական մեծ վնասներ են կրել:
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ 4 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը’ վիրավորվել:
Կեսգիշերից հետո թաղամասերում զգուշավոր հանդարտություն է տիրել: Բանակը հնարավոր ամեն ինչ անում է՝ կանխելու հետագա բախումները:
Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը հրաման է արձակել համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու և անվտանգություն ու կայունություն ապահովելու համար:
Բաբ աթ Թաբաննա թաղամասի բնակիչները Սիրիայի ընդդիմադիրների կողմնակիցներն են, իսկ Ջաբալ Մահսենի բնակիչները՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի: Դեռ նախորդ տարվանից իրավիճակը երկու շրջանների միջև լարված էր և մերթընդմեր բախումներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում