Հեռացող Սաակաշվիլին պետական գաղտնիք է բացել
Նմանատիպ
Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնավարման վերջին օրերին «Saqinform.ge» կայքին տված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է պետական գաղտնիք. «Թբիլիսիի շուրջ խրամատներ կառուցելու իմ նախաձեռնությունն ամոբղջությամբ դադարեցվել է»:
Միխեիլ Սաակաշվիլինի խոսում է պետական գաղտնիքի մասին, որը համաձայն իր կարծիքի, գիտի նաև Վրաստանի թշնամին: Խոսքը գնում է Թբիլիսիի շուրջ կառուցվող պաշտպանական ամրությունների մասին. «Նախկինում դա պետական գաղտնիք էր, սակայն ես ներկայումս ,ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ այս մասին’ համոզված լինելով, որ Վրաստանի թշնամին առանց իմ այս հայտարարության էլ տեղյակ է: 2008թ-ից հետո մենք Թբիլիսիի շուրջ սկսեցինք կառուցել պաշտպանական կառույցներ: Ամենուրեք’Թբիլիսիի բոլոր բարձունքներում, մենք կառուցեցինք բետոնային բունկերներ, և ներկայումս Թբիլիսին, ի տարբերություն 2008թ-ի, ավելի պաշտպանված է հյուսիային հարձակումներից:
Հետո մենք դիտարկեցինք Ռուսաստանում մշակված այս հնարավոր սցենարը, որ ռուսները կօգտագործեն Հայաստանում տեղակայված իրենց ռազմական բազաները ‘ հարձակվելու Վրաստանի վրա: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք այդ ուղղությամբ’ Կարմիր կամրջի մոտ, կառուցել պաշտպանական ամրություններ:
Այդ ամրությունների կառուցման 70 տոկոսի աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս առուն, որը դուք տեսնում եք արդեն իսկ 25 կմ կառուցվել է ,և մնացել է միայն մի քանի կիլոմետր’ աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Ես խոսել եմ Գլխավոր շտաբի զինվորականներից մեկի հետ, և նա նշեց, որ շինարարությունը դադարեցվել է: Կառավարությունը մեկնաբանում է, որ նման քայլերով մենք շարժում ենք ռուսների զայրույթը:
Յուրաքանչյուր նման պաշտպանական ամրություն դանդաղեցնում է և երկար ժամանակով խոչընդոտում է թշնամու առաջխաղացումը: Այս ամենի կառուցման մեջ մեզ օգնել են արտասահմանյան ինժեներները: Այս ամենի վրա մեծ աշխատանք է տարվել և մեծ էներգիա ներդրվել:
Գործնականում այսօր առկա են պաշտպանական կառույցները, և սա արդեն գաղտնիք չէ, քանի որ ռուսներն այդ մասին գիտեն: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են, և այդ կառույցները ներկայումս սաբոտաժի սպառնալիքի ներքո են:
Կարծում եմ, որ այդ միջոցառումներն ուղված են Վրաստանի դեմ ,և վրաց ժողովուրդը պետք է իմանա այդ մասին»,- ցավով նշել է Սաակաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում