Ալիևը կաշառում է նաև Թվիթերի իր հետևորդներին
Նմանատիպ
Իլհամ Ալիևը Թվիթերում երկու’ ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով էջ ունի, որոնք ժամանակին որակվել էին ամենաձանձրալիներից մեկը, քանի որ այնտեղ միայն պաշտոնական գրառումներ էին կատարվում:
Հետագայում այն ավելի ուրախ դարձավ` պարբերաբար լցվելով հայաֆոբ հռետորաբանությամբ նյութերով:
«Кавазкий узел» կայքի իր բլոգում Սամվել Մարտիրոսյանը հետաքրքրվել էր, թե որտեղից նրան այդքան շատ հետևորդներ,և ազդեցի՞կ է արդյոք Ալիևի էջը Թվիթերում, և կարո՞ղ է ծառայեցնել այն քարոզչական նպատակներին:
Հեղինակը որոշեց պարզել, թե ովքերն են Ալիևի հետևորդները և դիմեց Socialbakers կայքի օգնությանը:
Այսպես անգլերեն էջն ունի 53 հազար հետևորդներ: Թեստ-փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հետևորդներից միայն 34 տոկոսն են նորմալ օգտատերեր, 40 տոկոսը’ կասկածելի, այսինքն’ հնարավոր է դատարկ, 26-ը ‘ոչ ակտիվ, մեռած:
Ադրբեջանական տարբերակում առկա են 62 հազար հետևորդներ, որոնցից 29 տոկոսը նորմալ պրոֆիլներ, 45 տոկոսը’ կասկածելի, իսկ 26 տոկոսը’ ոչ ակտիվ:
Ադրբեջանում հիմնականում 5000 ակտիվ օգտատերեր կան, ովքեր ընդդիմության վառ դեմքերն են և դժվար թե հետևեն Ալիևին: Հեղինակը եզրակացնում է, որ Ալիևի դղյակում որոշել են նախագահին պատշաճ միկրոբլոգ բացեն, որը կվկայի նրա մեծ ժողովրդականության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում