Ադրբեջանի բանակում փոփոխություններ են իրականացվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Կադրային այս փոփոխությունները կապված են Ադրբեջանի նորանշնակ  պաշպանության նախարար` Զաքիր  Հասանովի  վարած նոր քաղաքականության հետ, ով հայտարարել է բանակում կադրային և կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու մասին:

Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային զորքերի հրամանատար, գեներալ մայոր Ալթայ Մեհթիևն ու ՊՆ տեսչական վարչության պետ գեներալ մայոր Մամեդ Բեյդուլլաևը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Ակնակալելի են այլ փոփոխություններ ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում