Լուկաշնեկոն ամփոփել է ԱՊՀ-ում Բելառուսի նախագահություն
Նմանատիպ
ԱՊՀ-ի երկրների առջեւ ծառացած են բարդ խնդիրներ՝ մրցունակ տնտեսության ստեղծումը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը եւ նրանց անվտանգության ամրապնդումը: Այդ մասին ասված Է 2013 թվականին ԱՊՀ-ում Բելառուսի նախագահության վերաբերյալ հայտարարության մեջ, որով հանդես Է եկել Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Փաստաթղթում, որը հոկտեմբերի 25-ին տարածել Է նախագահի մամուլի ծառայությունը, Բելառուսի ղեկավարը խորը համոզմունք Է հայտնել, որ «Համագործակցության շրջանակներում հաջողությամբ կշարունակվի բազմապլանային համագործակցության զարգացումը, որը նպաստում Է մասնակից պետությունների կայուն զարգացմանը»:
Լուկաշենկոն նշել Է, որ ԱՊՀ-ում Բելառուսի նախագահության ընթացքում ավելի քան 70 միջոցառում Է անցկացվել «Ինտեգրացում ի բարօրություն մարդու» նշանաբանի ներքո, որոնք «նպաստել են բարիդրացիության ամրապնդմանը, Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների հասանելիության աճին, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը»:
Լուկաշենկոյի գնահատմամբ, «ուժեղացվել Է փոխգործակցությունը հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության եւ մարդավաճառության դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման ոլորտում»:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը եւ ԱՊՀ-ի մյուս պետությունները առանձնակի ուշադրություն են դարձրել տնտեսական համագործակցությանը: Դա «նպաստել Է Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի փուլային իրագործմանը, Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագիրը կոնկրետ բովանդակությամբ լրացնելուն, թույլ Է տվել ակտիվ փուլ տեղափոխել բանակցային գործընթացը ծառայությունների ազատ առեւտրի գոտու նախագծի շուրջ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում