Վրաստանում տնտեսական բում կլինի. Իվանաշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել Է ռուս գործարարների հետ եւ այն կարծիքին Է, որ առաջիկայում Վրաստանին տնտեսական բում Է սպասվում: 

«Լավատեսությունն, իրոք, մեծ Է: Ես այսօր Էլ հանդիպել եմ Ռուսաստանից ժամանած բիզնեսմենների հետ: Լավատեսությունը մեծ Է: Նրանք լուրջ ծրագրեր ունեն: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա եւ համաձայնություն ձեռք բերվի, ձեզ ասում եմ, այստեղ տնտեսական բում Է լինելու»,-հայտարարել Է Իվանիշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում