Ադրբեջանը հավաքների ազատության մասին ունի յուրօրինակ պատկերացում
Նմանատիպ
Հոկտեմբերի 27-ին ընդիմության նշանակած հանրահավաքը պետք է անցնի հավաքների ազատության մասին օրենքի պահանջներին համապատասխան: Այնտեղ հակաիշխանական կոչեր չպետք է հնչեն: Մեր համբերությունն անսահման չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:Նա ասել է, որ ադրբեջանական օրենսդրությամբ խստիվ արգելվում է կոչեր հնչեցնել պետության, կառավարության դեմ և վիրավորանքներ ու զրպարտանքներ’ որևւէ մեկի դեմ:
«Եթե հանրահավաքում որևէ մեկը նման բան թույլ տա, ապա պատասխան կտա օրենքի ամբողջ խստությամբ: Դրա հետ կապված’ նրանք կզգուշացվեն պաշտոնապես, քանի որ նման արտահայտությունների համար պատասխանատվությունն ընկնում է կազմակերպիչների վրա», – ասել է նա: Դիմելով ընդդիմության առաջնորդներին’ իշխող կուակցության ներկայացուցիչն ասել է. «Եթե նրանք այս անգամ ևս անհարգալից վերաբերմունք ցուցաբերեն օրենքի գերակայության նկատմամբ’ թող իմանան, որ մեր համբերությունն անսահման չէ»:
Haqqin.az-ը նշում է, որ իրենց կողմից հիշատակված խունվեյբինները 1966-67թթ.-ին Չինաստանի Մշակութային հեղափոխության ակտիվ ջոկատներից էին’ կազմված ուսանողներից և դպրոցականներից: Նրանք վերևների հանձնարարությամբ ցրվել էին երկրի տարբեր անկյուններ’ կուսակցական կազմակերպությունները ջախջախելու եւ «այլախոսներին» հետապնդելու համար: Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցչի սպառնալիքներին հետեւել է Բաքվի ոստիկանապետի տեղակալ Սահլաբ Բագիրովի’ ընդդիմությանն ուղղված հայտարարությունը, որում նա եւս զգուշացրել է, որ հանրահավաքի ժամանակ սադ րիչ գործողություններ, իշխանությունների հետ «չհամաձայնեցված» լոզունգներ հնչելու դեպքում, կազմկաերպիչները եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Ադրբեջանի դեմոկրատական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» դաշինքը հոկտեմբերի 27-ին Բաքվի «Մահսուլ» մարզադաշտում, ժամը 16:00-ից մինչև 18:00-ը քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաք է ծրագրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում