ՌԴ դեսպանությունը չի լսել ադրբեջանցիների բողոքը

Այսօր Բաքվում Ռուսաստանի դեսպանության առաջ մի խումբ ադրբեջանցներ ցույց են կազմակերպել:Այդ մասին տեղեկացնում է Haqqin.az  կայքը:

Համաձայն տեղեկատվության, ակցիայի մասնակիցները պահանջել են դեսպանության պատասխանատու մարմինների հետ հանդիպում, որպեսզի նրանք խնդրի լուծման վրա ազդեցություն ունենան:

Մասնակիցների հիմնական պահանջը ՌԴ-ում ադրբեջանիցների իրավունքների խախտումներն են:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց ոչ ոք չի լսլել, ուստի նրանք ստիպված էին ցրվել:

Նախատեսվում է, որ երկուշաբթի օրը ավելի մասշտաբային ակցիա կկազմակերպվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում