Ուղղակի խմեք հայ զինվորի կենացը, Եռաբլուրում պառկած տղերքի կենացը

Նոր ընկերներիցս մեկի հետ էի խոսում. Ֆրանսիայում է… Խոսում ենք համայնքից, համայնքում եղած խնդիրներից: Բարդ է, իրոք դժվար է: Ու մտածում ենք, խոսում ենք, էսպես: Ասում է շատերը կան, որ ասում են պատրաստ ենք փողոցում քնենք, բայց Հայաստան չգնանք, սիրտս դաղեց էս խոսքերը: Ասում է’ դժվար է էդ մարդկանց բան հասկացնելը, բան բացատրելը: Ասում եմ’ իսկ դու մի վիճի, հակառակում մի համոզի, ուղղակի առիթ կլինի’ սեղանի շուրջ խմի հայ զինվորի կենացը, Եռաբլուրում պառկած տղերքի կենացը: Խմի հայ զինվորի կենացը, որ սահման է պահում, մեկը եղբայրս, որ շտաբի իր ծառայությունը թողեց, ու սեփական դիմումի համաձայն տեղափոխվեց սահման, որովհետև ասում էր, թե սահմանում կանգնած զինվորն է ծառայում: Խմի էդ տղերքի կենացը, որ ընդամենը 18-20 տարեկան են հիմնական մասը, բայց էդ տղերքի շնորհիվ է, որ մենք 600 տարվա ընդմիջումից հետո Հայկական պետականություն ունենք էսօր, ու հանգիստ կարանք ճակատներս բարձր ման գանք: Էստեղ տարբեր ազգեր կան, լեզգիններ կան, դաղստանցիք կան, խառն են:

Էն օրը ես, մի վրացի ու Դաղստանից մի լեզգին խոսում էինք տարբեր հարցերից’ ազգից, ազգայինից, պետությունից… Ասում եմ ինչի՞ չեք միավորվում , ինչի՞ պետություն չունեք: Վրացին ասում ա Հայերին հալալ ա, պետություն ունեն, իրենց հավատքի համար կռվեցին, մենք էլ կռվեցինք, լեզգինն ասում է մենք էլ կռվել ենք: Ասեցի, ցավդ տանեմ, մենք на смерть ենք կռվել: Կենաց մահու կռիվ ենք տվել, դրա համար պետություն ունենք: Դուք չեք գնում դրան: Թալիշները չեն գնում դրան: Բայց իրենք էլ բնիկ են տարածաշրջանի բնիկներից են, Աղվանքի բնիկներն են: Ախար, մենք… Ախար չենք հասկանում մենք ինչ ունենք… Ախար, ես երբ ասում եմ’ вот, мы Армяне, мы на смерть боролись и у нас есть Государство – Армянская Республика. Хоть пока маленькая, но она Армения… ու տեղ իրենք գլուխները կախ են քցում, ու վրացին ասում է’ он прав… вы не боролись… вы и сейчас ничего не делаете…

Մենք չենք հասկանում իրոք… Չենք հասկանում, որ սահմանին կանգնած էդ 18-20 տարեկան տղերքը ինչ ազիզ տղերք են… որ իրենց մենք պարտական ենք սենց մեծ-մեծ փռթելու համար, որ էդ Եհովայի վկաները, Էդ Մարդու իարվունքի պաշտպանը, էդ տարբեր-տարբեր ակտիվները’ պիտի էդ տղերքի ոտերը լվան, ոնց-որ եկեղեցում ոտնլվայի արարողության ժամանակ հոգևորականներն են լվում, ինչպես, ասենք, Պարգև Սրբազանը, որովհետև իրենք կարան Եվրոպաներում Նախագահին ու պետությունը խայատառակ անելու փորձեր անեն, իրենք կարան գռանտներ շահեն ու էդ գռանտների հաշվին, ասենք, իրենց երեխեքին կերակրեն ու առհասարակ իրենք կարան ինչ-որ բան անեն էս մեր ազիզ երկրում մենակ նրա խաթեր’ որ էդ սահմանին կանգնած 18-20 տարեկան տղերք ունենք… Տղերք, որ այ էս պահին, որ էդ ակտիվիստներից շատերը քնած են, էդ տղերքը իրենց անվտանգությունն են հսկում: Տղերք, որ սահմանին կանգնած են էսօր, որ վաղը’ էդ մարդու իրավունքների կամ ինչ-որ ասոցիացիայի նախագահ, կարողանա վաղը հանգիստ վեր կենա, լվացվի, իր երեխեքին բարի լույս ասի, ու գնա, ասենք, միջազգային ինչ-որ կառույցի մոտ Հայաստանի Հանրապետության դեմ դատ հարուցի ու բողոք ներկայացնի, թե պետությունը, ասենք, բռնանում է ինչ-որ մեկի վրա, ով չի ուզում սահման պահի… սահման պահի, որ ինքը հաջորդ օրն էլ, կարողանա պետության դեմ բողոք ներկայացնի:

Ախար մենք իրոք չենք հասկանում’ մենք ինչ ունենք… Ախար մենք չենք գնահատում մեր ունեցածը… Ախար էսօր քանի՞ ազգ կար’ որ մեր կողքին, կողք-կողքի քայլում էր, քանի՞ ազգ կար, որի ահ ու սարսափը ամբողջ աշխարհն էր լցրել… ու էդ ազգերից քանի՞սը էսօր էլ չկան… Չկան’ անհետ կորան, ձուլվեցին, մեռան… պետություն ու պետականություն չունեն… իսկ մենք…. մենք կանք… ու կանք, որովհետև էսօր սահմանին ունենք 18-20 տարեկան տղերք… տղերք, որոնք արթուն են… որ էսօր մենք հանգիստ քնենք… Տղերք… մեր ախպերները… ես իրանց ցավը տանեմ… մեռնեմ ես իրանց ջանին… Մենք պիտի հասկանանք… Մենք պիտի հասկանանք, որ Ֆրանսիայում լինենք, Յարոսալվլում, թե Ինգուշեթիայում… դրսում քնենք, թե’ մեծ ծածկի տակ, մեկ ա պարտական ենք էդ տղերքին… որովհետև, եթե էսօր ինչ-որ «ադրբեջանցի ծագումով» մեկը, ասում է’ ես դաղստանցի եմ… ու մեր վրացի ընկերն ասում է’ արա ո՞նց ես դաղստանցի… սա ասում է, դե Դաղստանում եմ ծնվել’ ուրեմն Դաղստանցի եմ, ասում եմ’ եթե ինքնաթիռում ծնվեիր, Հայրենիքդ Ինքնաթիռն է՞ր լինելու ու գլուխը կախում է, կախում է, որովհետև անցյալ չունի, պատմություն չունի, անգամ չի կարա գլուխը տնգի ու ասի, մենք էս մեր վերջին պատերազմում ձեզ հաղթեցինք… ու ստիպված էս կամ էն երկրի օտմազկի տակ է իր ինքնությունը փորձում արդարացնել… ապա մենք… Մենք որ դրսում էլ քնենք’ կարանք գլուխներս տնկենք ու ասենք մենք Պետություն ունենք: Պետություն’ որի սահմանը 18-20 տարեկան ՀԱՅ տղերքն են պահում… Պետություն, որ ազատագրվել է Եռաբլուրում պառկած մեր ախպերների արյամբ… ու ապերախտ, անառակի զավակ պիտի լինի մարդ, որ չգնահատի էդ ամենը….

Ես էդ 18-20 տարեկան իմ ախպերների ցավը տանեմ, իրանց կյանքին մեռնեմ… Ղալաթ են արել, ղալաթա արել ցանկացած մեկը, ով կհամարձակվի մեր բանակին, մեր պետությանը մի ավել ու վատ խոսք ասի… Էդ տղերքի կողքը զենք բռնեք կանգնեք… նոր մեծ-մեծ փռթեք….

Աշխարհի որ ծայրում էլ մենք լինենք, մեկ է’ պիտի մտքներիս մեջ ունենանք սահմանին կանգնած մեր ախպերներին… 18-20 տարեկան տղերքի… Տղերքի, որոնցից ամեն մեկը ամեն վայրկյան կարա էլ չլինի… բայց իրենք Կանգնած են տղամարդու պես… Իրենց մեջ իմ ախպերներն էլ են… իրենք բոլորն էլ մեր ախպերներն են… Ես իրենց ցավը տանեմ….

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում