Վրաստանի նոր նախագահը Մարգվելաշվիլին է. Exit poll

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին exit polls-ի արդյուքններով՝ քվեարկությանը մասնակցածների 66 %-ը իրենց ձայնը տվել են ‹‹Վրացական երազանք›› կուսակցության թեկնածու՝ Գեորգի Մարգվելաշվիլի օգտին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն ստացել է ձայների 20%-ը, իսկ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ստացել է մոտ 10% քվե:
 

Ինչպես հայտնում new.ge-ն Վրաստանում exit polls իրականացրել են գերմանական ‹‹Gesellschaft für Konsumforschung›› ընկերությունը և ACT թբլիսյան սոցիոլոգիական կենտրոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում