Ադրբեջանի դերը արժեզրկվում է ԱՄՆ-ի համար. Ուեյն Մերի

«Ցավոք սրտի, Բաքվի քաղաքական ղեկավարությունը իրեն վիրավորվածի պես է պահում: Այս կերպ նա ցույց է տալիս աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից կտրվածությունը, և չի հասկանում եվրոպական ու ամերիկյան արժեքհամակարգերի առաջնահերթությունները, ինչպիսին է`օրենքի գերակայությունը» ,- այս մասին հայտարարել է հայտնի փորձագետ, «Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի» անդամ Ուեյն Մերին’ մեկնաբանելով Բաքվի և Վաշինգտոնի միջջ առկա հարաբերությունները:

«Բաքվում չեն ցանկանում հասկանալ, որ նման հարցերը չպետք է շրջանցել: Դրանք ֆունդամենտալ հարցեր են, ինչպես ԵՄ-ի , այնպես էլ Ամերիկայի համար: Եվ նման խնդիրները, կարծում եմ, դեռ կշարունակվեն և հետագայում էլ ավելի կշատանան»,- ընգծել է փորձագետը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Իրանի հետ հարաբերությունների բարելավումը կանդրդառնա տարածաշրջանում ամերիկյան առաջնահերթությունների վրա, Մերին նշեց, որ ոչ միայն Ադրբեջանի , այլև ամբողջ Հարավային Կովկասի նշանակությունը կնվազի ԱՄՆ-ի աչքում:

«Սա կապված է նաև Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտի հետ: Այդ իսկ պատճառով հաջորդ հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը ամերիկյան հետաքրքրությունների տեսնակյունից ավելի ցածր դիրքեր կզբաղեցնի, քանի ունի ներկայումս:

Փորձագետը խորհուրդ է տվել Բաքվին չգերագնահատել նավթի և գազի մատակարարի իր դերը’ հաշվի առնելով  ներկայիս քաղաքական իրականությունը:

«Նավթի շնորհիվ եկամուտներ ապահովելու հեշտ տարիները անցել են, իսկ առջևում ավելի բարդ տնտեսական մարտահրավերներ հաղթահարելու ժամանակներն են»,- հավելել է փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում