Տրիպոլիում բախումների հետևանքով տասնյակից ավելի մարդ է զոհվել
Նմանատիպ
Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում շարունակվում են կրակոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, Լիբանանի բանակը շարունակում է հսկել Բաբ աթ Թաբաննա և Բալա Մահսեն թաղամասերը: Վարչապետ Նաջիբ Միկաթին հետևում է Տրիպոլի քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջինս հայտարա րել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է անել Տրիպոլիում զինված բախումները կասեցնելու և անվտանգությունը վերականգնելու համար:
Մի քանի օրում բախումների հետևանքով զոհվել է 13 մարդ, հինգ տասնյակից ավելին վիրավորվել է:
Բաբ աթ Թաբաննա թաղամասի բնակիչները Սիրիայի ընդդիմադիրների կողմնակիցներն են, իսկ Ջաբալ Մահսենի բնակիչները՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի: Դեռ նախորդ տարվանից իրավիճակը երկու շրջանների միջև լարված էր և մերթընդմերթ բախումներ են տեղի ունենում, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում